top of page

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը հանդիպել է Ծառուկյանին եւ ասել, որ անձամբ կպատժի Արման Սահակյանին

Mar 21, 2017
1 min read


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 16-ին ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանին (Չերիի Վահան) ծեծի ենթարկելուց հետո ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ պատժելու է մեղավորներին, ով էլ լինի՝ պատասխան է տալու:

Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքի հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ ձեռնպահ մնան հաշվեհարդար տեսնելու մտքից, քանի որ ինքն անձամբ պատրաստվում է ընտրություններից հետո պատժել Արման Սահակյանին: Կիրակի Սերժ Սարգսյանը Գյումրիում զգուշացրել է՝ առավելագույն զգուշավորություն հանդես բերել եւ ձեռնպահ մնալ հնարավոր բախումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 
 
 

Comments


bottom of page