«Հաց բերող»-ը մահացել է
Mar 17, 2017
1 min read

Հասարակությանը որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը երեկ երեկոյան մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Երեկվանից մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ, մոմավառություն եւ երթեր էին կազմակերպվել «Հաց բերող»-ի մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:




Comments