Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Արցախի ԱԳ նախարարը Հունաստանի Նեա Զմիրնիի քաղաքապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը



Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին այցելել է Աթենքի «Ճենազյան» եւ «Լեւոն եւ Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների եւ սաների հետ։

Նույն օրը ԱԳ նախարարն այցելել է Նեա Զմիրնիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան եւ հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հանդիպում է ունեցել Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսի հետ։ Վերջինս քաղաքապետարանի եւ անձամբ իր անունից աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին։ Հանդիպմանը քննարկվել են Նեա Զմիրնիի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Կարեն Միրզոյանը հրավիրել է Ստավրոս Ցուլակիսին այցելել Արցախ։

Կայացել է նաեւ ԱԳ նախարարի այցելությունը «Խաձիկիրյակո» բարեգործական հիմնադրամ։ Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, որի աջակցությամբ ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպվում են արցախցի երեխաների ճանաչողական այցեր դեպի Հունաստան։