Search

Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ. Կարապետյան



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը: «Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»,- ողջույնի խոսքում ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել է երկկողմ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, և ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է: Վարչապետը նաև ողջունելի է համարել միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ մոտեցումների համընկնումը: Նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ Հունաստանի ԱԳ նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն», - ասել է Նիկոս Կոցիասը: Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական երկխոսությունը՝ Հունաստանի ԱԳ նախարարը ևս համակարծիք է եղել, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, և անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին, կարևորել Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Կողմերը քննարկել են, մասնավորապես, հայ-հունական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար և ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ: Կարեն Կարապետյանն ու Նիկոս Կոցիասը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործակցության հեռանկարների շուրջ:


Բելառուսը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռային համալիր և Ս-400. Լուկաշեն

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ազովստալ»-ից 1730 ուկրաինացի զինվորների գերի հանձնվելու մասին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png