Search

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ողջունելով Երևանի գործընկերոջը` Փարիզի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն՝ նկատելով, որ այս հանդիպումը դիտարկում է ոչ թե սոսկ արարողակարգային, այլ լավ բարեկամի հետ կրկին հանդիպելու հրաշալի հնարավորություն:

«Պարոն քաղաքապետ, շատ ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու մեր մայրաքաղաքում և համոզված եմ, որ այս այցով նոր թափ կհաղորդվի Երևանի և Փարիզի միջև ձևավորված համագործակցությանը, որն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Հուսամ մեր մայրաքաղաքը կկարողանա Ձեզ փոխադարձել գոնե մի մասնիկն այն ջերմության, որը ես իսկապես ստացա ու զգացի Երևանում: Համոզված եղեք, որ վերջին այցիս ընթացքում Երևանում անցկացրած օրերն իսկապես համալրեցին իմ կյանքի անմոռանալի հուշերի շարքը և ես հյուրընկալության արվեստի մայրաքաղաք Երևանից հաճելի տպավորություններով վերադարձա Փարիզ ու այսօր էլ Ձեզ հյուրընկալում եմ որպես իմ լավ բարեկամի», - ընդգծել է Անն Իդալգոն:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության ու ջերմ խոսքերի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև գործնական կապերի ընդլայնումն ու էլ ավելի զարգացումը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, ներդրումների ներգրավման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

«Հարգարժան տիկին քաղաքապետ, երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք նոր ձեռքբերումներ, որոնք սպասված ու կարևորված են երկու մայրաքաղաքների բնակիչների համար: Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ և, համոզված եղեք, որ այդ համատեքստում Փարիզը մեզ համար առանձնակի նշանակություն ունի», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության ծրագրերի ընթացքի և նախանշված աշխատանքների իրականացման վերաբերյալ:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png