top of page

Քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների

Mar 7, 2017
1 min read


Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:


 
 
 

Comments


bottom of page