Search

Վարչապետ Կարեն Կարապետյանին ընդունել է Ղրղզստանի նախագահը



Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ հարթակ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև երկխոսության զարգացման, ինտեգրացիայի խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: Ալմազբեկ Աթամբաևը վստահեցրել է, որ ԵԱՏՄ մարմիններում 2017 թ. նախագահության շրջանակում Ղրղզստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ նշված ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարական պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ այս նիստով մեկնարկում են ԵԱՏՄ-ում Ղրղզստանի նախագահության շրջանում նախատեսված միջոցառումները, որոնք կխթանեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումը: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ օրակարգում գտնվող մի շարք հարցեր:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png