Search

ՀՀ առողջապահության նախարարը Պաբլո Էլմասյանի հետ քննարկել է Բուենոս Այրեսում կայանալիք համագումարի կա



ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի կազմկոմիտեի քարտուղար Պաբլո Էլմասյանի հետ քննարկել է մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում կայանալիք համագումարի կազմակերպական մի շարք հարցեր։

Պաբլո Էլմասյանը ներկայացրել է, որ համագումարի հենց առաջին օրը լիագումար նիստում նախատեսվում է նախարարի ելույթը Հայաստանի առողջապահության համակարգի իրավիճակի, խնդիրների, իրականացվող և նախանշվող բարեփոխումների մասին։Աշխարհի տարբեր երկրներից մասնակցող մոտ 500 բժիշկները կծանոթանան նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության ոլորտի խնդիրներին, ինչպես նաև կրթական ծրագրերին։

Նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ համագումարում հիմնականում կներկայացվեն Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող և նախանշվող ծրագրերը` ակնկալելով սփյուռքի մասնագետների, այդ թվում` փորձառու կառավարիչների մասնակցությունը։

Կազմկոմիտեի քարտուղարը ներկայացրել է, որ համագումարի երկրորդ օրն այդ նպատակով նախատեսված է կլոր սեղան-քննարկում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեղագործության ոլորտում համագործակցության, Հայաստանը որպես արտադրության հարթակ ներկայացնելու հարցը։

Պաբլո Էլմասյանը նախարարին է հաղորդել, որ համագումարի նախագահ ԴանիելՍտամբուլյանը ևս մեծ ջանքեր է գործադրում սփյուռքի ներուժը Հայաստանի և Արցախի առողջապահության համակարգերի զարգացմանըծառայեցնելու ուղղությամբ։


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png