Search

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 50 ՀԿ



Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։ Նիստի ընթացքում բացվել են ՀԿ-ների ներկայացրած հայտերը։

Նշենք, որ դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր հունվարի 30-ին 7 անվանակարգով։ Մրցույթին դիմել է 50 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում՝ 12 հայտ ընդունվել է «Մերօրյա հերոսների փառաբանում», 10 հայտ ստացվել է «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում, 3 ՀԿ հայտ է ներկայացվել «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգում։ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում ստացվել է 19 ծրագիր, «Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում» անվանակարգում ընդունվել է 4, իսկ «Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով» անվանակարգում՝ 2 հայտ։

Նկատենք, որ այս մրցույթին բավականին մեծ է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար առաջին անգամ դիմած հասարակական կազմակերպությունների թիվը։

Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը։


Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png