Search

ՀՀ Առողջապահության նախարարը ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործադիր տնօրենին



ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանին։ Նախարարին համառոտ ներկայացվել են 1988թ. երկրաշարժից ի վեր կազմակերպության կողմից Հայաստանումիրականացված ծրագրերը, այդ թվում` բժիշկների վերապատրաստումներ ինչպես ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, այնպես էլ` Երևանում։Ծրագրի կենտրոնում հատկապես մարզային հիվանդանոցներում աշխատող բժիշկներն են։

Բարձր գնահատելով ՀՕՖ-ի երկարամյա գործունեությունը` Լևոն Ալթունյանը կազմակերպության հետ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ` առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես ուրվագծվել է Գիտաբժշկական գրադարանի ծառայությունների ընդլայնմանը, ունեցած հնարավորություններն առավել արդյունավետ կիրառելուն ուղղված քայլերը։

Շեշտը դնելով բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգը որակյալ կադրերով ապահովելու խնդրի վրա` նախարար Ալթունյանը նշել է. «Հայաստանը բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար մենք մի կողմից աշխատանքներ ենք տանում կլինիկական միջազգային ուղեցույցների և գործելակարգերի տեղայնացման, մյուս կողմից` Մասնագիտական շարունակական զարգացման համակարգն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»։

Անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ ևս համագործակցություն ծավալելու, ինչպես նաև առողջ ապրելակերպի, այդ ենթատեքստում նախադպրոցական և դպրոցական երեխաների սնուցման հարցերին։


Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png