Search
«Ծառուկյան» դաշինքը սահմանամերձ Բերդ քաղաքում է

«Ծառուկյան» դաշինքը իր քարոզարշավը սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից:Այսօրվա հանրահավաքը Բերդ քաղաքում էր, որտեղ ներկա էր նաև «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակը գլխավորող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Քարոզարշավը սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից, որովհետև պետության զարգացումը կախված է երկրի անվտանգությունից:
«Հայաստանում պետք է ժողովրդի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի արտագաղթը դադարի», իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը: