top of page

«Երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական ճգնաժամից ելք կա. դա «Ելք» դաշինքն է». Նիկոլ Փաշինյան

Mar 7, 2017
1 min read


Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում «Ելք» դաշինքի շտաբից մեկնարկեց դաշինքի քարոզարշավը, որը վարում էր Նիկոլ Փաշինյանը: Քարոզարշավի ընթացքում բնակիչներին բաժանում էին սեղմագրեր, որտեղ ներկայացված էր դաշինքի ծրագրերը: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց ընտրակաշառքին և հույս հայտնեց , որ բնակչությունը ևս կհրաժարվի այդ երևույթից:

«Երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական ճգնաժամից ելք կա. դա «Ելք» դաշինքն է»,- ասաց ԱԺ պտգամավորը, ինչպես նաև հավելեց «Ելք»-ը ձեւավորվել է, որպեսզի քաղաքացիներին ընտրության հնարավորություն, այլընտրանք տա, որպեսզի «չասենք, որ փոփոխության հնարավորություն չկա»:

Հիշեցնենք նաև, որ «Ելք» դաշինքի կազմում ներառված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:


 
 
 

Comments


bottom of page