top of page

«Առաջինը, արդարության եւ իրավահավասարության վերահաստատումն է». Վարդան Օսկանյան

Mar 7, 2017
1 min read


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իրենց առաջին նախընտրական հանրահավաքը անցկացրել են Տավուշի մարզում: Դաշինքի ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ընտրողների հետ հանդիպեցին Նոյեմբերյանում:

«Առաջինը, արդարության եւ իրավահավասարության վերահաստատումն է: Մեր իշխանության գալու դեպքում, արդարության, իրավահավասարության եւ ժողովրդավարության հաստատումը շատ արագ է լինելու»,- ասաց արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նոյեմբերյանի այցից հետո նախատեսվում են նաև հանդիպումներ Բարեկամավան եւ Կոթի համայնքների բնակիչների հետ, անուհետև հանդիպումներ են ունենալու Իջեւանում եւ Դիլիջանում:


 
 
 

Comments


bottom of page