Search

Սևանա լճի մակարդակը բարձրացել է



Սևանա լճի մակարդակի նիշը 2017 թվականի հունվարի 31-ի դրությամբ եղել է 1 հազար 900,45 մետր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 1 սմ-ով, իսկ նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն բարձրացել է 23 սմ-ով: 2017 թվականի հունվարին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ջրատարի հատվածքով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 2 մլրդ 630 մլն խմ, իսկ 2016 թվականի հունվարին այն կազմել էր 2 մլրդ 471 մլն խմ: Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը 2017 թվականի հունվարին կազմել է 2 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 2,3 աստիճան: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը կազմել էր 2,7 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 3 աստիճան: Մեծ Սևանի ջրի հայելու մակերեսը 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 939,65 ք/կմ, իսկ Փոքր Սևանինը` 338.39: Հունվարի վերջի դրությամբ Մեծ Սևանի ծավալը եղել է 24,04 մլրդ խմ, իսկ Փոքրինը` 14,07 մլրդ: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ծավալը կազմել էր 23,83 մլրդ խմ, իսկ Փոքր Սևանինը` 13,99 մլրդ:


ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր

Տեղի է ունեցել Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատարների համար

Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը և վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: