Մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ
Mar 6, 2017
1 min read

Գագկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է: Այսօր առկա ամպամածությունը առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ , Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն»:




Comments