Search

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումներ են նախատեսվում



Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, աշխատակազմի համապատասխան վարչություններին և բաժիններին հանձնարարվել է նախապատրաստել մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր:

Այդ համատեքստում, մասնավորապես հաշվի առնելով նախորդող տարիներին մարտ ամսի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երևան, աշխատակազմի տուրիզմի բաժնին և մշակույթի վարչությանը հանձնարարվել է նախապատրաստվել «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի գործարկմանը, ինչպես նաև մարտի 21-31-ը Երևանի պատմության թանգարանում կազմակերպել միջոցառում՝ նվիրված իրանական մշակութային ժառանգությանը: Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է տուրիզմի բաժնի հետ մշակել և մայրաքաղաքում տեղադրել թեմատիկ վահանակներ:

Հանձնարարականներ են տրվել նաև աշխատակազմի կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչություններին, ինպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում մատուցվող ծառայությունների նկատմամբ:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png