Search

Հանձնարարվել է խստացնել հսկողությունը հարակից տարածքների պարտադիր բարեկարգման վերաբերյալ որոշումների



Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 8 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է խստացնել հսկողությունը հարակից տարածքների պարտադիր բարեկարգման վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ:

Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով շարունակվում են մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համատեղ շարունակվում են հեռացվել բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակները: Հանձնարարվել է ընթացիկ աշխատաքներին զուգահեռ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` հեղեղատար համակարգերն ու ուղետարները մաքրելու և դուրս բերված աղբն արագ տեղափոխելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա խստացված հսկողությունը մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի, աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 38 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 2 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով և ապահովելով նաև կանգառասրահների հարակից տարածքների մաքրությունն ու շահագործվող շարժակազմերի արտաքին պատշաճ տեսքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png