Search

ԱԺ նախագահը պարգևատրել է ՀՊՄՀ-ի դասախոսներին



Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության, գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների եւ աշխատակիցների:

Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադեւոսյանը, Աիդա Թոփուզյանը, Լաուրա Ստեփանյանը, Սրբուհի Գեւորգյանը, Մարիամ Իսպիրյանը, Կիմա Կարախանյանը եւ Ալվարդ Գրիգորյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Բարձր գնահատելով ուսուցիչների բազմաթիվ սերունդներ կրթած դասախոսների մեծ ավանդը կրթության ասպարեզում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրանց եւ մաղթել քաջառողջություն, դասախոսական եւ գիտական բեղուն գործունեություն: Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հզոր պետությունն սկսվում է դպրոցից, նա կարեւորել է մանկավարժի դերը հայրենասեր, գրագետ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia