Search

հայտնի են «Օսկար 2017»-ի հաղթողներ



Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում տեղի ունեցավ Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Արդեն հայտնի են մրցանակաբաշխության հաղթողների անունները: «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը»։ Հատկանշական է, որ հաղորդավարները նախ սխալմամբ հայտարարվել են, թե տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդը», ինչի համար, սակայն, ներողություն են խնդրել։ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը («Լա Լա Լենդ»): «Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»): «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի անունը՝ Մախերշալա Ալի («Լուսնի լույսը»): «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Վիոլա Դևիսը («Պատնեշներ»): «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ'Ջեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որը, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության ամենաերկարատև ֆիլմը: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը»: «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս»-ը: «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Լա Լա Լենդ»-ին: «Լավագույն սցենարիստ» անվանակարգում արձանիկը շնորհվել է Բարի Ջենքինսին («Մանչեսթերը՝ ծովի մոտ»): «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթել է Բորիս Ջենքինսը («Լուսնի լույս»): «Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթել է Քոլին Էթվուդը («Գերբնական գազանները և դրանց բնակության վայրը»): «Լավագույն մոնտաժային աշխատանք» անվանակարգում «Օսկար» է ստացել Ջոն Գիլբերտը է «Խղճի մտոք» ֆիլմով: «Լավագույն երաժշտություն» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ» ֆիլմի կոմպոզիտոր Ջասթին Հուրվիցը: «Լավագույն երգ» անվանակարգում դարձյալ հաղթել է «Լա Լա Լենդ» ֆիլմում հնչած «City of Stars» երգը: «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգում կրկին մրցանակը շնորհվել է «Լա Լա Լենդ» ֆիլմին: «Լավագույն գրիմ և սանրվածքներ»- «Ինքնասպանների ջոկատ» «Լավագույն հնչյունային մոնտաժ»- «Ժամանում» «Լավագույն հնչյունավորում»- «Խղճի մտոք» «Լավագույն վիզուալ էֆեկտներ»- «Ջունգլիների գիրք» «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ»- «Սպիտակ սաղավարտներ» «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ»- «Ավազահավ» «Լավագույն կարճամետրաժ գերղարվեստական ֆիլմ»- «Երգիʹր»


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia