Search

Շփման գծում այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան



ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ «Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png