Search

Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին հոբելյանի առթիվ



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ:

«Ձեր արվեստն իր անկեղծությամբ և անմիջականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան և վաղուց արժանիորեն նվաճել է ունկնդրի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Նշանակալի է Ձեր ավանդը նաև մանկավարժության ասպարեզում՝ նոր սերնդի արվեստագետներին հայ երգարվեստի ավանդույթներով կրթելու և դաստիարակելու շնորհակալ գործում»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png