Search

ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում օտարերկրյա բուհերում սովորելու համար



ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարում Չինաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Վրաստանում եւ Հորդանանում բուհական ու հետբուհական կրթություն ստանալու համար։

ԿԳՆ-ում նշել են, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայում՝ 4, Ռումինիայում՝ 8, որից 3-ը՝ բակալավրիատ, 3-ը՝ մագիստրատուրա եւ 2-ը՝ ասպիրանտուրա։ Լեհաստանի բարձրագույն հաստատություններում հատկացել է 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալավրիատ եւ մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա։ Հորդանանում 25 կրթաթոշակային տեղ է հատկացվել, իսկ Վրաստանում՝ 10 մագիստրատուրա։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է։ Բակալավրի եւ ասպիրանտուրայի քննությունները, ինչպես նաեւ փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9/4):


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia