top of page

Ադրբեջանի զինուժը արձակել է շուրջ 830 կրակոց, կիրառել է ականանետեր ու նռնականետեր. ԱՀ ՊԲ

Feb 24, 2017
1 min read


Փետրվարի 23-ին եւ լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց:

Արցախի Հանրապետության ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) եւ ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:


 
 
 

Comments


bottom of page