Search

Նախագահ Սարգսյանին զեկույց է ներկայացրել նախարար Լոքյանը



Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող քայլերին և ակնկալվող դրական փոփոխություններին: Դավիթ Լոքյանը զեկուցել է նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրների, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի, ծախսերի մասով համայնքային բյուջեների նույնականացման (իդենտիֆիկացիայի) գործընթացի, ինչպես նաև Նախագահի հանձնարարականի համաձայն տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքների մասին:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png