top of page

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Feb 23, 2017
1 min read


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


 
 
 

Comments


bottom of page