Search

«Հայկական ժամանակ». Ճանապարհային ոստիկանության բարիանալու պատճառը



«Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 և 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչև այս տարվա հուլիսի 1-ը։

Այսպիսի դրույթ Է ներառված «ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում։ Մինչև 2014 թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում Էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից։ Հիմա ոստիկանությունը կամովին որոշել Է հրաժարվել նաև 25 և 50 տոկոս ավելացումներից։ Ուշագրավն այն Է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն։ Դրանից Էլ ակնհայտ Է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչև խորհրդարանական ընտրությունները և կունենան հանրային դրական արձագանք։ Թերևս այստեղ Է պետք փնտրել ոստիկանության՝ կամովին բարիանալու գաղտնիքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png