«Առավոտ». Ցանկացած երկրի իշխանություն անում Է այն, ինչ իրեն թույլատրվում Է

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ադրբեջանում «թագավորը» կարող Է Սահմանադրություն փոխել ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն և հետո այդ պաշտոնին նշանակել սեփական կնոջը։ Ադրբեջանում մի երկու բլոգեր սարկաստիկ մեկնաբանություն կգրի, և դրանով ամեն ինչ կսահմանափակվի, պալատական պնակալեզները կողջունեն այդ «իմաստուն քայլը» և կասեն, որ բացի Մեհրիբանից՝ այլ «թագուհի» չէին էլ պատկերացնում։ Հայաստանում, որտեղ նավթ և գազ չկա, իշխանությունը ստիպված է քիչ թե շատ հաշվի նստել ներքին հասարակական կարծիքի, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան պաշտոնական կառույցների հետ։ Տեսնո՞ւմ եք, ինչ լավ է գազ և նավթ չունենալը։
Փոխարենը մեր իշխանությունները կարող են ասել՝ «եթե նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքեք, միևնույն է՝ մենք մեր աթոռները զիջողը չենք»։ Դա մարսվեց՝ ինչպես մարսվեց նաև «մարտի 1»–ը՝ այնքան լավ մարսվեց, որ այդ ժամանակվա ռեպրեսիաների կողմնակիցները դարձել են բյուրեղյա դեմոկրատներ։ Բայց այդ «մարսելը» նույնպես գին ունի։ Մինչև 1996 թվականը մենք Ռուսաստանին կարող էինք որոշ հարցերում ասել՝ «ոչ», դրանից հետո՝ չենք կարող։ Իսկ «մարտի 1-ից» հետո մեր կարծիքն ընդհանրապես սկսեցին չհարցնել։
Ուզում եմ ասել՝ մարսելը նույնպես հարաբերական է։ Թվում է, թե կանցնի-կգնա, բայց արի ու տես՝ մի օր, մի անկյունից խնդիրը դուրս է գալիս և ասում է՝ «ահա և ես»։ Թվում է, թե հսկայական Ռուսաստանը՝ իր գազով, նավթով, ահեղ զենքով, ինչո՞ւ չպիտի մարսի Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի այս բոլոր պատմությունները։ Բայց պարզվում է՝ անընդհատ խնդիրների առաջ է կանգնում, և դրա վերջը չի երևում։ Հույս ունեին, որ «չար Օբամային» կփոխարինի «բարի Թրամփը», բայց հետո հասկացան՝ խնդիրն առաջին դեմքի մտադրությունները չեն, խնդիրն ավելի սուր է դրված՝ կա՛մ ուժերդ պատում են դա անպատիժ անելու, կա՛մ չեն պատում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Comments