Search

Արցախում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում



Այսօր` փետրվարի 20-ին, Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում, որոնցից մեկը Երևանում է` ԼՂՀ ներկայացուցչությունում, բացվել են ընտրական տեղամասերը: Սա Արցախի 26 տարվա պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102757 քաղաքացի` Արցախի Հանրապետության բնակչության 69%-ը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը, որ ներկայումս գտնվում է Մարտակերտի շրջանում` Ալաշանում, այնտեղի տեղամասում էլ կմասնակցի քվեարկությանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia