Search

Ադրբեջանի զինուժն ակտիվ է եղել. իրադրությունն առաջնագծում



Փետրվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

ԼՂՀ ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

Մասնավորապես արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 21 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների եւ վստահորեն իրականացրել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png