Պուտինը և «հղի» Տրամպը՝ Նյու Յորքի պատերին
Feb 16, 2017
1 min read

Օրերս Նյու Յորքում մարդիկ պատերին նկատել են հսկայական պրոյեկցիաներ, որոնք պատկերում են, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրկում «հղի» Դոնալդ Տրամպին:
Business Insider պարբերականը գրում է, որ ակցիան հեղինակել է Hater բջջային հավելվածը, որն օգնում է զուգընկեր գտնել՝ հիմնվելով կնոջ և տղամարդու ատելության առարկաների նմանության վրա: «Չափազանց շատ լարվածություն կա: Մենք պարզապես փորձում ենք մարդկանց ծիծաղ պարգեւել: Հումորը կարող է օգնել ատելությունը սիրո փոխակերպել»,- ակցիան մեկնաբանել է Hater-ի հիմնադիր ու տնօրեն Բրենդան Ալպերը:




Comments