Search

Հաստատվել է անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը



Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջները՝ կառավարությունը հաստատել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը: Ըստ այդմ՝ կկարգավորվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այդ մարմինների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում այլ անձանց կողմից էլեկտրոնային եղանակով պահպանվող և մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց փոխանցելու և տվյալների բազաները փոխկապակցելու հետ կապված հարաբերությունները, բացառությամբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված անձնական տվյալների փոխանցման հետ կապված հարաբերությունների: Կառավարությունը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը: Այդ նպատակով կստեղծվի մրցութային հանձնաժողով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia