Search

Կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագիրը



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ էր: «Կարծում եմ համակարծիք կլինեք, որ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛ ներդրողների համար մեր երկիրը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար, անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը։ Այդ իսկ պատճառով մենք մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,-նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանը և ժամանակացույցը՝ յուրաքանչյուր սուբյեկտի (գերատեսչություններ, համայնք, տնտեսվարող սուբյեկտ, քաղաքացի) պատասխանատվության շրջանակը։ Հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման՝ գործընթացում ընդգրկելով ՀՀ բնապահպանության նախարարությանը և բնապահպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին։ Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացին: «Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները՝ մասնավորապես ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով, հանձնարարում եմ 1-շաբաթյա ժամկետում՝ ՀՀ ոստիկանությանը, քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ կառավարության 1268-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում: ՀՀ ֆինանսների նախարարին՝ քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ»,-ասել է գործադիրի ղեկավարը:


Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել` բանակցությունները շարունակել ԵԱՀԿ ՄԽ խմբում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: