top of page

Սկանդալ Վրաստանում. փորձել են թունավորել կրոնական առաջնորդին

Feb 14, 2017
1 min read


Վրաստանի դատախազությունը մահափորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրել բարձրաստիճան հոգևորականի այն բանից հետո, երբ նա փորձել է այցելել երկրի կրոնական առաջնորդին՝ իր ճամպրուկում ունենալով ցիանիդ: Այս մասին գրում է The Guardian-ը: Սարկավագ Գիորգի Մամալաձեն ձերբակալվել է փետրվարի 10-ին՝ Թբիլիսի օդանվակայանում. այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Գլխավոր դատախազը հայտնել է, որ Վրաստանի ուղղափառ եկեղեցու գույքի կառավարման բաժնի ղեկավարը ճանապարհվել է դեպի Գերմանիա՝ հանդիպելու պատրիարք Իլյա Երկրորդին, Բեռլինում լեղապարկի վիրահատությունից հետո ապաքինման փուլում է գտնվում: Ոստիկանությունը այս հոգևորականի տնից նույնիսկ հրազեն է հայտանաբերել:

The Guardian-ը գրում է, որ այս սկանդալը ցնցել է փոքր, խիստ կրոնավոր այս երկիրը. համարվում է, որ վրացիները երկրորդն են ընդունել քրիստոնեությունը՝ 4-րդ դարում:


 
 
 

Comments


bottom of page