Search

Ուսումնական փուլի մեկնարկ ՊԲ-ում



Փետրվարի 13-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ առիթով հարավային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը, որի նպատակն է ունենալ ներդաշնակ ստորաբաժանումներ, որոնց յուրաքանչյուր ներակայացուցիչ ունակ կլինի գործել կոլեկտիվի կազմում, անհատապես իամանա իր տեղը շարքում և մարտակարգում, հստակորեն ու ըստ հերթականության տիրապետի այն բոլոր գործողություններին, որոնք իրականացվում են զորամասերը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերելու ժամանակ:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia