Search

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված նոր առաջ



Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման ծրագրերին՝ նկատելով, որ այդ ուղղությամբ դեռևս կան անելիքներ, ինչի մասին վկայում են նաև վարչական շրջանների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի տարեկան հաշվետվությունները:

«Վերջին տարիներին մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվել են, սակայն պետք է նաև արձանագրենք, որ համաչափ զարգացման մեր տեսլականը դեռևս ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Ըստ այդմ, տեղերում պետք է ավելի հետևողական լինեք ու չբավարարվեք ձեռքբերումներով և ցուցաբերեք նախաձեռնողականություն՝ մեր քառամյա ծրագրով ամրագրված համաչափ զարգացման տեսլականը լիարժեք կյանքի կոչելու համար: Յուրաքանչյուր վարչական շրջանի զարգացման այս տարվա առաջնահերթությունները նախանշելիս նկատի ունեցեք նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորությունները և համապատասխան ծրագրերն ու առաջարկները ներկայացրեք նաև աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախապատրաստվել և քաղաքապետի հաստատմանն են ներկայացվել ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջանների հետ Երևան քաղաքի 2017թ. համագործակցության ծրագրերը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia