Search

Շիրակի մարզի 200 գործազուրկ երիտասարդներ կանցնեն ծրագրավորման ինտենսիվ դասընթացներ



Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարա-րության ֆինանսավորմամբ մեկնարկում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրը։ Ծրագիրն ուղղված է Շիրակի մարզի գործազուրկ երիտասարդների կարողությունների զարգացմանն և ՏՏ ընկերությունների ընդլայնմանը և զարգացմանը։

«Մեր անցկացրած նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շիրակում գործող ՏՏ ընկերությունները ունեն ծրագրավորողների մեծ պահանջարկ, մինչդեռ գործազրկության մակարդակը մարզում շարունակում է բարձր մնալ։ Ծրագրի միջոցով մենք փորձելու ենք լրացնել այս բացը․ ըստ ընկերությունների կարիքների պատրաստելու ենք կրտսեր ծրագրավորողների, ովքեր կունենան ծրագրավորման գործնական հմտություններ և կկարողանան ծրագրից հետո անցնել աշխատանքի։ Քանի որ ցանկության դեպքում ծրագրավորում հնարավոր է սովորել ցանկացած տարիքում, ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ մաթեմատիկական լավ գիտելիքներ և տրամաբանություն։»,-նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Ծրագրի շրջանակում ծրագրավորման ինտենսիվ դասընթացներ են անցնելու 17-35 տարեկան 200 գործազուրկ երիտասարդներ, որոնք հետագայում կաշխատեն թիմերով Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների կողմից առաջարկվող նախագծերի վրա։ Դասընթացները լինելու են անվճար։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ առնվազն 90 մասնակիցներ կանցնեն աշխատանքի։ Դիմում-հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է, և հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ http://bit.ly/2lficsv: Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Թեստը և հարցազրույցը տեղի կունենան մարտ ամսին։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերի մասնագետ Լուսինե Ղուկասյանին (094) 642221 հեռախոսահամարով կամ lusine.ghukasyan@mic.am էլ. հասցեով:


Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ընդդիմութան անհնազանդության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում

Կրասնոդարի օդանավակայանում չվերթները հետաձգվել են

Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր

Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա հանդիսավոր կերպով բարձրացվեց հայկական եռագույնը

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: