Search

Ձևավորվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյա հուշագիր ստորագրեցին:Դաշինքին միացել են Արդարություն, Ժողովրդական կուսակցությունները, հասարակական կազմակերպություններ, մասնավորապես, Միացյալ հայեր ՀԿ-ն, Անկախ դատարաններ իրավապաշտպան ՀԿ-ն և Կարմիր բերետները։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց դաշինքային համաձայնագիրը, որում ասված է․

«Գիտակցելով, որ մեր երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձեւավորում,

-ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները եւ առաջնորդվել բացառապես պետական շահով՝ ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհարժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,

-կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:

Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների եւ ՀՀ եւ ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար»:



Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png