top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն ակտիվացել է. կրակ է բացել նռնականետերից ու ականանետերից



Փետրվարի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արեւելյան, հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը ականանետերից, 10-ը՝ նռնականետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում՝ խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանելով հակառակորդի նախահարձակ գործողություններին:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page