Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ
Feb 9, 2017
1 min read

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ,- այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը և ընթացիկ հարցեր:




Comments