top of page

Կան փակ ճանապարհներ

Feb 6, 2017
1 min read


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մասնավորապես, փակ են Բերդ-Ճամբարակ և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում առկա է մերկասառույց:

ԼՂՀ-ում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:


 
 
 

Comments


bottom of page