top of page

Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

Feb 6, 2017
1 min read


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.՝ Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ։ 1997թ. ծառայության է անցել որպես ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։ 1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։ 2004-2007 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։ 2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետի պաշտոնը: 2008-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։ 2010թ. հոկտեմբերի 2-ից զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

- See more at: http://www.mediamax.am/am/news/politics/22085/#sthash.le0jicOS.dpuf


 
 
 

Comments


bottom of page