Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 220 կրակոց. ԼՂՀ ՊԲ
Feb 6, 2017
1 min read

Փետրվարի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:




Comments