Search

ՊՆախարարի այցը կխթանի հայ-իրանական համագործակցությունը պաշտպանական ոլորտում



Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։

Այնուհետև կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ։ Բարձր գնահատելով դարավոր պատմություն ունեցող հայ-իրանական բարեկամությունը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կարևոր նախադրյալ է հարաբերությունների շարունակական խորացման համար։ Ալի Ակբար Վելայաթին նշել է, որ Իրանն ու Հայաստանն արդեն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում տնտեսության մի շարք ճյուղերում և հույս հայտնել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Իրան կխթանի համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վիգեն Սարգսյանն ու Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձևավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության և ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։

Փետրվարի 2-ի երեկոյան հայկական պատվիրակությունը վերադարձել է Երևան։


Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Իշխանությունները չեն գիտակցում անդունդի եզրով գնալու ներկա պահը. Միքայել Մելքումյան

Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ

Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին

Արցախի պաշտպանության բանակը հերոսական դրվագներ է ներկայացրել վերջին պատերազմից

Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր. Սեմյոն Պեգով

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia