Search

Շուշին նոր մանկապարտեզ կունենա



ԼՂՀ քաղաքաշինության նախարարության փոխանցմամբ՝ պետական բյուջեի միջոցների հաշվին Շուշիում կառուցվում է պետական կարգավիճակ ունեցող 2-րդ նախադպրոցական հաստատությունը՝ 1650 քառակուսի մետր ընդհանուր տարածքով:

Հաստատությունը նախատեսված է մոտ 60 երեխայի համար: Ըստ նախագծի, այն կունենա բոլոր հարմարությունները` ննջասենյակներ, խաղասենյակներ, ադմինիստրատիվ սենյակներ, ճաշարան, խոհանոց, բուժկետ, սանհանգույցներ և նկուղային հարկ, որը կծառայի որպես ապաստարան: Մանկապարտեզը նախատեսվում է շահագործել ընթացիկ տարում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia