Search

Արցախում միանշանակ չի ընդունվում նոր Սահմանադրության նախագիծը



Փետրվարի 20-ին Ղարաբաղում նախատեսվում է անցկացնել Սահմանադրության հանրաքվե: Արցախցիներն այդ օրը իրենց «կողմ» և «դեմ» ձայնը կարող են տալ ինչպես ԼՂՀ-ում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում կազմավորված տեղամասերում: Ի դեպ, ԼՂՀ-ում առաջին անգամ հանրաքվեի միջոցով Սահմանադրություն են ընդունել 2016թ. դեկտեմբերի 10-ին: Այս անգամ, ի տարբերություն առաջինի, Սահմանադրության նախագիծը միանշանակ չի ընդունվում ոչ քաղաքական ուժերի, ոչ էլ հասարակության կողմից, ուստի ակնկալվում է, որ կլինեն նաեւ բավականին թվով դեմ քվեարկողներ: Արցախի խորհրդարանում Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն կողմ է քվեարկել նիստին ներկա 28 պատգամավորներից 20-ը, դեմ էր 7 հոգի՝ «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները : Ձեռնպահ էր քվեարկել միայն «Շարժում 88» կուսակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: Հանրաքվեի քարոզչությունն արդեն սկսվել է, ընդ որում՝ և «այո»-ի և «ոչ»-ի, որը կշարունակվի մինչև փետրվարի 18-ի ժամը 24.00-ն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia