top of page

2016-ին USAID-ն օգնել է Հայաստանում 650 աշխատատեղ բացել. Ռիչարդ Միլս

Feb 2, 2017
1 min read


2016 թվականին USAID-ի օգնությամբ հիմնվել են 41 նոր ընկերություններ, հավելյալ ֆինանսավորում են ստացել 41 ստարտափ ընկերություններ, իսկ գյուղական բնակավայրերում ստեղծվել են ավելի քան 650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր: Այս մասին փետրվարի 1-ին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը Հայ-ամերիկյան առեւտրային պալատում իր ելույթի ժամանակ։

Դեսպանատունը հետամուտ է եղել նաև մի շարք նախաձեռնությունների ձեռնարկատիրության, գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում: 2016-ին IBM-ի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի կառավարության հետ USAID-ն օգնել է IBM-ի Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը միավորել ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական համալսարանների հետ: Այսպիսով՝ 9 համալսարանների հայ ՏՏ ուսանողները հասանելիություն են ստացել այդ ցանցին, իսկ դրա հետ՝ նաեւ ամերիկյան նորագույն գիտելիքներին:


 
 
 

Comments


bottom of page