top of page

Ճամփեզրերին կայանած մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման աշխատանքներին

Feb 2, 2017
1 min read


Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

Երևանի քաղաքապետարան


 
 
 

Comments


bottom of page