top of page

ԱՄՆ դեսպան․ 2016-ի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Էրեբունիում լուրջ հանցագործություններ են տեղի ունե

Feb 2, 2017
1 min read


Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Էրեբունիում լուրջ հանցագործություններ են եղել և կարևոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ ՄԻլսը Հայ-Ամերիկյան առեւտրային պալատում միջոցառման շրջանակում իր ելույթի ժամանակ՝ խոսելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ծրագրերի ու գործունեության ուղղությունների մասին։

«Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Այնուհանդերձ, մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները: Այդ ժամանակ մենք մեր մտահոգությունները ներկայացրեցինք՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են մամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքները: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր»,- շեշտել է Ռիչարդ Միլսը։


 
 
 

Comments


bottom of page