Search

ԱՄՆ դեսպան. Փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է



Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, սակայն փոփոխության հետ մեկտեղ գալիս են նաև հնարավորություններ: Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատում իր ելույթի ժամանակ։

«Կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմ է ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով պետքարտուղարության մեր վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, մեր շահերի կարևորությունը Հարավային Կովկասում և մեր բարեկամությունն իր ողջ խորությամբ»,- նշել է Ռիչարդ Միլսը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia