Search

Նվիրում` նվիրյալներին


Արցախյան քառօրյա պատերազմը հայի անկոտրում ոգին էր, հայի միասնականությունն էր գազազած թշնամու դեմ: Արցախյան պատերազմը ապացույցն էր նրա, որ հայը երբեք չի երկմտում, երբ հայրենիքին որևէ վտանգ է սպառնում: Իսկ այդ վտանգին դեմ առ դեմ` առաջնագծում, կռվում էին մատաղ սերունդի այն ներկայացուցիչները, ովքեր գալիք ապագայի առհավատչյան են:

Ցավոք` ոսոխի նենգ գնդակի հարվածից ընկան և հավերժ երիտասարդ մնացին շատ տղաներ, որոնցից յուրաքանչյուրը մի տան ճրագ էր: Շատերին էլ պատերազմը դարձրեց հաշմանդամ:

«Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո` 2016 թվականի ապրիլի 7-ին, ստեղծվեց «Նվիրում» բարեգործական հիմնադրամը, որի նպատակը մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին, մարտական հերթապահության ժամանակ և մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին, ինչպես նաև վիրավորված և վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների աջակցելը ու սատարելն է: Հիմնադարամի կարգախոսն է «նվիրում` նվիրյալներին»»,- տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի անդամ Աստղիկ Ավետիսյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները որոշել են առաջին հանգանակած շուրջ 4 ու կես միլիոն դրամը հատկացնել 2014-ից 2016 թվականներին մարտական գործողությունների և մարտական հերթապահության ժամանակ վիրավորված առաջին կարգի հաշմանդամ 16 զինծառայողի` յուրաքանչյուրին 250000-ական դրամ:

«Եթե մենք չենք օգնում, ուրեմն մենք մենակ ենք թողնում իրենց այս կռվի մեջ, ապրելու կռվի։ Իսկ մենք կարող ենք օգնել ֆինանսապես, բարոյապես, հոգեբանորեն, ուշադրություն ցուցաբերելով նրանց և իրենց ընտանիքներին, սա շատ կարևոր մոտեցում է» -ասում է «Նվիրում» հիմնադրամի նախագահ Գեղամ Հարությունյանը։

Հիշեցնենք` «Նվիրում» հիմնադրամը ստեղծվել է Գեղամ Հարությունյանի և ԳԱԱ Պատմության ինտիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ, հետագայում հիմնադրամին են միացել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Գասպարյանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և «Հայ ասպետ» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը, ովքեր դարձան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ։

«Նվիրում» հիմնադրամի աշխատանքները շարոնակակական են, և հիմնադրամը չի սահմանափակվում միայն դրամական աջակցութայն ծրագրով, նախատաեսվում է հետևյալը.

  • միանվագ դրամական օգնությունների տրամադրում

  • հոգեբանական աջակցություն

  • իրավական պաշտպանություն

  • հիշատակի և գնահատանքի միջոցառումների անցկացում

  • երեխաների համար կրթամշակութային ծրագրերի իրականացում

  • անչափահաս և ուսանող երեխաներին,անաշխատունակ ծնողներին և հաշմանդամներին ամենամսյա թոշակնրի տրամադրում

  • վիրավորված և վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալ-վերականգնողական ծրագրի իրագործում։

Բանկային հաշիվներ`

1510029796990100 AMD

1510029796990101 USD

1510029796990149 EUR

1510029796990158 RUB


ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: